2017թ-ը երկակի տոն է մեզ համար, քանի որ մենք նշում էինք թե՛ Ինտերնետ Հանրության 25-ամյակը, և թե՛ Ինտերնետ Հանրության Հայաստանյան գրասենյակի 10-ամյակը: Այս տոնակատարության ընթացքում մրցանակներ են շնորհվել առավել ակտիվ անդամներին: Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի ստեղծման գործընթացում:
Արարողությունը մեկնարկել էր Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի նախագահի շնորհավորական խոսքով: Ներկայացվել էր կարճամետրաժ ֆիլմ Ինտերնետ Հանրություն ՀԿ-ի մասին: Ֆիլմը Ինտերնետ Հանրության Հայաստանյան գրասենյակի առավել ուշագրավ ու հիշարժան իրադարձությունների, պատմական փաստերի և վիճակագրության մասին էր:
Այդ ամենին հաջորդել էր մրցանակաբաշխության արարողությունը: Հակիրճ ներկայացվել էին փաստեր թեկնածուների մասին, ինչպես նաև նրանց ընտրելու չափորոշիչները: Թեկնածուներին շնորհվել են անվանական մրցանակներ՝ իրենց ունեցած ներդրման համար:
Մրցանակաբաշխությունից հետո Ինտերնետ Հանրության ՀԿ-ի տնօրենը ներկայացրել է Ինտերնետ Հանրության ՀԿ-ի ապագա անելիքներն ու խոսել ոլորտի առկա խնդիրների մասին: Նա նշել է առաջիկա տարիների առանցքային առաջնահերթություն ունեցող խնդիրներն ու Ինտերնետ Հանրության կողմից որդեգրված հիմնական ռազմավարությունները: Այնուհետև հյուրերին հնարավորություն է ընձեռվել խոսել Ինտերնետ Հանրության հետ առնչվելու իրենց փորձի մասին: Միջոցառումը լուսաբանելու համար հրավիրվել էին տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ ու լրագրողներ: Միջոցառման կարևոր մասը մեր կայքում ու սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութն էր: Մենք նաև հնարավորություն էինք ստեղծել հետևելու միջոցառմանը մասնակիցների թվիթերի էջի #thenext25 հեշթեգի միջոցով:
Մասնակիցները
Ինտերնետ Հանրություն ՀԿ վարչության անդամներն, ինչպես նաև այլ հրավիրված անձիք:
Բացի Ինտերնետ Հանրության ՀԿ-ի անդամներից մենք նախատեսել էինք հրավիրել հետևյալ շահագրգիր կողմերին՝
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն,
Ներքին Գործերի նախարարություն, «Կիբերանվտանգության» բաժին
Ազգային Անվտանգության ծառայություն,
Ոչ-կառավարական կազմակերպություններ ներկայացնող քաղաքացիական հասարակություն,
Տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, լրագրողներ։
Միջոցառման վայրը
Միջոցառումը տեղի է ունեցել «Անի Պլազա Հոթելում» ՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 19:00:
0001, Երևան, Սայաթ-Նովա 19
Հեռ՝. 37410589500
http://anihotel.com/en
Ֆոտոներ տոնակատարության վայրից